Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, Ապրիլի 19-ին, ժամը 22.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարունիքի մարզի Սեւան քաղաքի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրից 2կմ դեպի Ծովագյուղ տանող հատվածում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ տապալելով ծառերը` սահել դեպի ներքեւ, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՋՋ-ի ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածի 74-րդ կմ-ին «ՎԱԶ 2199» մակնիշի 34 LT 814 պ/հ (վարորդ` 27-ամյա Ս. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, սահել ձորակը եւ բախվել ծառերի:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնել` վարորդը ինքնուրյուն դուրս է եկել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Սեւան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:




























