Քուվեյթի Kuwait Oil Co պետական ընկերության գլխավոր տնօրեն Հաշիմ Հաշիմը հայտարարել է երկրում 4 նոր նավթահանք հայտնաբերելու մասին, տեղեկացնում է KUNA-ն։

Հաշիմը նշել է, որ այդ նավթահանքերի հայտնաբերումը կբերի երկրում նավթի պաշարների մեծացմանը եւ կամրապնդի Քուվեյթի կարգավիճակը՝ որպես միջազգային նավթ արտադրող երկիր։ Kuwait Oil Co-ի տնօրենը նշել է, որ նավթահորերը հայտնաբերվել են երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում։ Նավթահանքերից մեկը ունի թեթեւ նավթահումք եւ հանդիսանում է երկրի միակ նմանատիպ նավթահանքը, գրում է Gazeta-ն։