Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ մասնավորապես, այցելել է
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը ծանոթացել է նորաբաց հիմնարկի բնակեցման ընթացքին, եղել բնակելի գոտում, զրուցել դատապարտյալների հետ: Հովհաննես Մանուկյանը շրջել եւ ուսումնասիրել է նաեւ հիմնարկի նոր մասնաշենքերի կառուցման աշխատանքների ընթացքը՝ հատկապես ուշադրություն դարձնելով նախագծային եւ շինարարական աշխատանքների ընթացքում քրեակատարողական հիմնարկներին ներկայացվող Եվրոպական չափանիշների պահպանմանը:
Քրեակատարողական հիմնարկում շրջայցի արդյունքներով նախարարը տեղում մի շարք հանձնարարականներ է տվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը եւ կառուցապատող-շինարարին:




























