Ոստիկանության Տարոնի եւ Գուգարքի բաժինների ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 77-ամյա Շահվալադ Գ.-ի բնակարանում եւ օժանդակ շինություններում: Տան հետնամասում գտնվող անասնագոմից հայտնաբերվել է ձեռքի նռնակ` պայթուցիչով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունը: