Ապրիլի 18-ին, ժամը 22.50-ին, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 39/1 հասցեի մոտ` հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 23.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտից վարորդին բերման են ենթարկել բաժին:

Կատարվում է քննություն: