Ապրիլի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կապան-Ճակատեն ճանապարհի 4-րդ կմ-ին «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: