Ապրիլի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ցամաքասար եւ Զարինջա միջհամայնքային ճանապարհին «BMW X-5» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: