Ապրիլի 19-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Արմավիրի մարզում` Բաղրամյան եւ Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում, իրար են բախվել «Աուդի Ա 6», «Աուդի Ա 80» եւ «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես-Բենց Ե 320»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: