Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 05.00-ին տեղեկություն է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4-րդ թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 14Ա/1 հասցեում գտնվող խանութը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.43-ին, մարվել՝ 06.00-ին:
Այրվել է Գ. Դ.-ին պատկանող խանութի ներքին փայտյա հարդարանքը եւ առաստաղը` 120 քմ, 8 սառնառան, մթերք եւ տնտեսական իրեր:




























