Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 01.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.08-ին, մարվել՝ 02.17-ին:

Գյուղի սկզբնամասում այրվել է Ս. Վ.-ի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: