ՀՀ տրանսպորտի եւ կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 6:00- 7:00-ի սահմաններում,  Գորիս-Կապան  (Մ2)  միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կմ  հատվածում տեղի է ունեցել քարաթափում:

40-50 խմ ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթեւեկությունը դարձրել են միակողմանի:

Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին  կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: