Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խանջյան փողոցի սրճարաններից մեկի մոտ զենք եւ զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Կարաբին» տիպի 7.62 մմ տ/չ առանց գործարանային համարի հրացան եւ 5.45 մմ տ/չ 120 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվոում է քննություն։