ՀՀ տրանսպորտի եւ կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ  ապրիլի 21-ին՝  ժամը 12:30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան (Մ8)  միջպետական  նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ  հատվածում տեղի է ունեցել քարաթափում:

Ճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Լոռու  ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին  կատարում են  ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Հիշեցնենք, այսօր առավոտյան ժամը 6:00- 7:00-ի սահմաններում,  Գորիս-Կապան  (Մ2)  միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կմ  հատվածում եւս տեղի է ունեցել քարաթափում: