Ապրիլի 20-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Ազատության պողոտայի թիվ 23 շենքի մոտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 34-ամյա Արա Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նշված շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել է 22-ամյա Արսեն Հ.-ի դեմքին` պատճառելով վնասվածքներ:

Խուզարկությամբ Արա Ս.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կռփազենք:

Արսեն Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: