Ապրիլի 20-ին, ժամը 10.30-ին, Երեւանի Մ. Խորենացի փողոցում գտնվող տոնավաճառի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել 1983 թ. ծնված Միխայիլ Հ.-ն եւ 1956 թ. ծնված Մուշեղ Դ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Միխայիլ Հ.-ի մոտ հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս եւ հեռախոսի լիցքավորիչ:

Պարզվել է, որ նա նշված իրերը նույն օրը, ժամը 02.00-ից 07.30-ն ընկած ժամանակահատվածում, գողացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ գտնվող նստարանի վրա քնած, 1949 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ի գրպանից:

Կատարվում է հետաքննություն: