ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 21-ին, կազմել է 473.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.25 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 506.00 դրամ (նվազել է 2.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 704.75 դրամ (նվազել է 1.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.84 դրամ (նվազել է 0.33 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 248.89 դրամ, ոսկին՝ 18,212.08 դրամ, պլատինը՝ 17,504.3 դրամ:
Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում ապրիլի 21-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել։




























