Գիտնականները պարզել են, որ քննությանը նախորդող գիշերն այդ փորձությանը պատրաստվելը կարող է հանգեցնել ձախողման:
Վաղուց է հայտնի, որ քունն ազդում է հոգեկան մի շարք գործընթացների վրա: Գաղտնիք չէ նաեւ, որ կրթական հաջողությունները կախված են հենց հիշելու եւ յուրացրածը ներկայացնելու ունակությունից: Պարզվում է՝ լիարժեք քնից զրկվելու դեպքում տեղեկատվության վերարտադրության հետ կապված խնդիրներ են առաջանում:
Դա ապացուցելու համար գիտնականները դրոզոֆիլ-ճանճերի մասնակցությամբ գիտափորձ են անցկացրել: Հետազոտողները նկատել են, որ փորձի մասնակիցները DPM նեյրոնների ակտիվացման ժամանակ քնել են, դրանց անջատման ժամանակ՝ արթուն եղել: Գիտնականների կարծիքով, կարճաժամկետ հիշողությունը երկարաժամկետի վերածելու ժամանակ նեյրոններն արգելակում են արթունությունը: Իսկ դա տեղի է ունենում ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է հիշողության համար:





























