«Ռեջինա Էլենա» միջազգային ասոցիացիան, Ռոդոլֆո Արմենիոյի գլխավորությամբ, եւ «Նեապոլի Հայերի Միությունը» Գեւորգ Թովմասյանի գլխավորությամբ, ապրիլի 21-ի երեկոյան հերթական շնորհակալագրերն են հանձնել այն նշանավոր անձանց, որոնք փաստացի ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ աջակցել դրա ճանաչմանը:
Այս անգամ շնորհակալագրերը հանձնվել են «Նեապոլում Կաթոլիկ Աշխատավորների» միության, արքեպիսկոպոսության հատուկ պատվիրակ Պրոֆեսոր Պասքուալե Օլիվիերոյին եւ Իտալիայի Փիլիսոփայության հետազոտությունների Ինստիտուտի պրոֆեսոր Անտոնիո Գարգանոյին:
Շնորհակալագրերը թվով 100-ն են, եւ հանձնվելու են Կամպանիա մարզի 100 նշանավոր մարդկանց, ովքեր փաստացի ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ աջակցել դրա ճանաչմանը:




























