Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մալաթիայի թաղապետարանի հարեւանությամբ գտնվող հին այգու այրված սրճարանում ռազմամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պարկ, որի մեջ առկա էր կոռոզիայի ենթարկված 2 արկ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: