Ապրիլի 20-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Թումանյանի բաժինում ահազանգ էր ստացվել, որ Սանահին կայարան թաղամասում գտնվող խանութում պայթյուն է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սանահին կայարանի թիվ 26/1 հասցեում գտնվող, 40-ամյա Սերինե Կ.-ին պատկանող խանութում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով վնասվել է խանութի գույքը եւ ապրանքները:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն: