Թունիսի Ռադեսե քաղաքում կայացավ ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթի հանդիպումը: Տիտղոսը վիճարկեցին երկրի չեմպիոն «Մարսելն» ու «Պարի Սեն Ժերմենը»: Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց: 11 մետրանոցներով հաղթեց «Մարսելը»` 5:4 հաշվով: