ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 44-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ մատչելի գնով բնակարան հատկացնելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար։

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ ՀՀ  քաղաքացի, 44-ամյա կինը, ներկայանալով որպես Կանադայի քաղաքացի, հոգեբանական գիտությունների դոկտոր, Երեւանի «Բուսաբանական» այգու մոտ կառուցվող  բազմաբնակարան շենքը մեկ այլ կնոջ մոտ ներկայացրել է որպես իր ընտանիքի բիզնես։  Նշված շենքում մատչելի գնով բնակարան հատկացնելու պատրվակով, խաբեությամբ նրանից  2013-2014թթ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում վերցրել է առանձնապես խոշոր չափերի գումար եւ հափշտակել այն՝ չհատկացնելով բնակարանը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 44-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հեդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է։