Ապրիլի 21-ին, ժամը 5-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Անդրանիկի փողոցի թիվ 45 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Էդգար Մ.-ին` իր վարած «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենայով, եւ 1996 թ. ծնված Հովհաննես Ս.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Հովհաննես Ս.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 00.50-ի սահմաններում, 1988 թ. ծնված Արման Ջ.-ի հետ մտել են նախկին «Կենցաղի տուն» եւ գողացել ալյումինե 25 ձող:

Վնասի չափը պարզվում է:

Նույն օրը, ժամը 15.30-ին, Արման Ջ.-ն իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: