Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է երեք կին թեկնածու առաջադրել նախարարների պաշտոնում:

Իրանի քաղաքական պատմությունում սա առաջին անգամն է, երբ կանայք կզբաղեցնեն նախարարի պաշտոններ: Ահմադինեջադի նախորդ աշխատակազմում երկու կին են եղել, սակայն նրանցից որեւէ մեկը նախարարի պաշտոն չի զբաղեցրել։

Ըստ «AFP» գործակալության՝ Ահմադինեջադը նաեւ ընդգծել է, որ կառավարությունում ցանկանում է ավելի շատ երիտասարդ քաղաքական գործիչներ տեսնել։

Հիշեցնենք, որ Մահմուդ Ահմադինեժադը հաղթող է ճանաչվել հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններում եւ երկրորդ անգամ ստանձնել է Իրանի նախագահի պաշտոնը: