Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն քննադատել է ՄԱԿ-ին եւ միջազգային ֆինանսական կառույցներին, որոնց ուսերին, նրա կարծիքով, մնում է աշխարհում քաղաքական եւ  տնտեսական իշխանության դիսբալանսը։ Նշենք, որ Ինդոնեզիայում ընթանում է Ասիայի  եւ Աֆրիկայի երկրների գագաթնաժողովը՝ նվիրված կոնֆերանսի 60-ամյակին, որը Ինդոնեզիայում սկիզբ դրեց Չեզոք շարժմանը։

«Մենք՝ Ասիայի եւ Աֆրիկայի երկրներս, ՄԱԿ-ից  բարեփոխումներ ենք պահանջում»,- հայտարարել է Ջոկոն՝ հավելելով, որ իր համար գլոբալ դիսբալանսը ավելի ու ավելի խեղդող է դառնում, փոխանցում է Lenta-ն։

Նրա խոսքով՝ նոր աշխարհակարգը, որը բաց է նոր տնտեսական տերությունների համար, պետք է անցյալում թողնի հնացած գաղափարները, որոնց մարմնավորումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված «բրետոն-վուդի» համակարգերն են։