Ռուսաստանը հայ ժողովրդի ցավն ընդունում է որպես իր սեփականը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի փոխնախագահ Գալինա Կարելովան Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին։

Նրա խոսքով, ՌԴ 600 քաղաքներում ողբերգությանը նվիրված տարբեր միջոցառումներ են ընթանում։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ 1915թ.  մայիսի 24-ի համատեղ ռչակագրի նախաձեռնողներից է։ «Օսմանյան կայսրությանը դատապարտել են սարսափելի սպանությունների համար, դա որակվել է որպես հանցագործություն քաղաքակրթության դեմ։ Մենք ցավում ենք, որ ներկայումս որոշ երկրներ դեռ արհամարհում են օբյեկտիվությունը՝ ելնելով այսրոպեական քաղաքական շահերից։ Կարեւոր է, որ այդ ողբերգական թեման հակամարտության առիթ չդառնա։ Մեր երկիրը երբեք չի փոխել իր դիրքորոշումը եւ մինչ օրս ղեկավարվել է պատմական հիշողության պահպանման կարեւորությամբ»,- ընդգծել է Կարելովան։