Ուրուգվայը պատիվ ունի լինելու առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հայտարարել է Ուրուգվայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Պաբլո Աբդալան Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին։
«Ուրուգվայը մարդու իրավունքները, նաեւ ազգային փոքրամասնություններին հարգելու ավանդույթներ ուենցող երկիր է։ Հայ համայնքը ամենահարգելիներից է Որուգվայում»,- ասել է Աբդալան։
Նա հիշեցրել է, որ Ուրուգվայը 1965թ. աշխարհում առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Դրանից հետո այն ճանաչեցին եւս երկու տասնյակ երկրներ։ «Այդ որոշումն իր հետ մարտարավերներ բերեց, քանի որ դա պարզապես ակտ չէր, այլ պրակտիկ աշխատանք, հաջորդող գործողությունների սկիզբ, որ հիմք դրվեցին Ուրուգվայում։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մենք միջոցառումներ ենք անում։ Մենք պետք է պայքարենք այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսին ցեղասպանությունն է, մենք պետք է պայքարենք Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ, մենք պետք է բարձրացնենք հարցը ժողովրդավարական հանրույթների առջեւ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց։ 24 երկրներ ճանաչել են ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, բայց դա բավարար չէ, անհրաժեշտ են որոշակի գործողություններ։ Պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն ժխտման քաղաքականության դեմ։ Պետք է հստակ գիտակցենք, որ միայն այդ դեպքում կարող ենք հանգիստ քնել»,- ընդգծել է Պաբլո Աբդալան։




























