Շվեդիայի Ռիկստագի փոխնախագահ Իսաբել Դինգիզյանը պատմել է Ցեղասպանությունից մազապուրծ իր տատիկի ողբերգական ճակատագրի մասին։
«Ես ներկայացնում եմ շվեդական խորհրդարանը եւ Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ եմ։ Ցեղասպանությունը նաեւ հիշեցնում է յուրաքանչյուրից եմր պարտականությունը՝ դիմագրավել նացիզմի, այլատյացության ցանկացած դրսեւորում։ Իմ տաըիկը ստիպված էր իր մորը թողնել անապատում մահանալու։ Իր ազգականներից եւ ոչ մեկին նա երբեք չտեսավ»,- պատմել է Իսաբել Դինգիզյանը Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին։
Նրա տատիկը մահացել էր 104 տարեկանում՝ այդպես էլ չտեսնելով Հայոց ցեղասպանության ճանաչում։ «Եեք այնպես անենք, որպեսզի անմեղ մարդկանց սպանությունն արդարացնող ռեժիմը գլուխ չբարձրացնի»,- ասել է Դինգիզյանը։
Բելգիայի Սենատի փոխնախագահ Կարլ Վանլովն իր հերթին նշել է, թե կարեւոր է ձայն բարձրացնել հանուն Ցեղասպանության ճանաչման։ «Դա մեզ կօգնի ապագայում կանխել ցեղասպանությունները։ Ի՞նչն է ավելի վիրավորում զոհին։ Լռությունը»,- ասել է Վանլովը։




























