Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը զուգահեռներ է անցկացրել Հայոց ցեղասպանության եւ Ադրբեջանի գործողությունների միջեւ։

Ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին՝ բարոնուհին նկատել է. «Ես անձամբ տխուր եմ, որ ներկայացնում եմ մի երկրի խորհրդարան, որը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Դա ամոթալի է։ Սակայն Ուելսն ու Շոտլանդիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության եւս մեկ փորձ է Ադրբեջանի ձտումը հայերին դուրս մղելու պատմական հայրենիք Արցախից։ Յուրաքանչյուր անգամ, երբ այցելում եմ Արցախ եւ Հայաստան, ինձ զարմացնում է հայերի ոգին։

Դուք գեղեցկություն եք ստեղծում ավիրված վայրերում։ Ցավալի է, որ Ադրբեջանը շարունակում է սպանությունները, եւ շատ կարեւոր է, որ հասկանանք՝ Արցախը ինքնորոշման նույնպիսի իրավունք ունի, ինչ Կոսովոն։ Մենք պետք է պայքարենք, որ արդարությունը ահղթանակի նաեւ Ղարաբաղի համար։ Անհրաժեշտ է ճանաչել ճշմատությունը Ցեղասպանության մասին։ Չարիքը թաքցնել կամ ժխտելը նշանակում է վերքն առանց դեղի թողնել, որ այն անընդհատ արնահոսի։ Կարծում եմ՝ դա բխում է նաեւ Թուրքիայի եւ թուրք ժողովրդի շահերից»։