Դատախազը պահանջել է Ռուսաստանի ՊՆ գույքային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Եվգենյա Վասիլեւային մեղավոր ճանաչել մեղադրանք բոլոր կետերով՝ 3 մլրդ ռուբլու յուրացման մեջ:
Ավելի վաղ իրավիճակին ծանոթ աղբյուրը «Ինտերֆաքսին» հայտնել էր, որ մեղադրող կողմը պատրաստվում է դատարանին խնդրել «Օբորոնսերվիսի» գործով գլխավոր մեղադրյալ Վասիլեւային դատապարտել 10 տարվա ազատազրկման:
Վասիլեւան տնային կալանքի տակ է 2012-ի նոյեմբերի 23-ից: Նա մեղադրվում է 12 դրվագներով՝ պաշտոնական լիազորությունների գերազանցում, առանձնակի խոշոր չափերով մեքենայություն, չարաշահում, փողերի լվացում եւ այլն:





























