ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայերի հետ մեկ դար առաջ կատարվածը ցեղասպանություն չանվանելով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում բնակվող հայերի շրջանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկահայ փաստաբան Կարապետ Կամարյանը, որը մասնակցում է Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին:
«Օբաման նախքան նախագահ դառնալը հստակ ասում էր, որ եթե նախագահ լինի, անպայման կճանաչի Ցեղասպանությունը։ Բայց նա էլ նախկին նախագահների նման չճանաչեց Ցեղասպանությունը: Օբաման ինքը իր համբավը կորցրեց, եւ եւս մեկ անգամ թուրքական ազդեցությունը եւ ամերիկյան շահերը գերադասվեցին, քան հայկական հարցը»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ Թուքիան որոշ ժամանակ դեռ կշարունակի ժխտողական քաղաքականությունը, քանի որ նրա համար կարեւոր հարցն այն է, թե ինչ պարտավորություններ է կրելու ճանաչումից հետո:




























