Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 37-ամյա Արարատ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, բռունցքով մի քանի անգամ հարվածել է 32-ամյա Գեւորգ Մ.-ի մարմնի տարբեր մասերին եւ պատճառել վնասվածքներ:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























