Վերջին օրերին Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված միջազգային զարգացումներին ուշադիր հետեւող թուրքական մամուլն աչքաթող չի արել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված։

Թուրքական Sozcu-ն Պուտինի այս հայտարարությունը վերնագրել է «Ռուսաստանն էլ ցեղասպանություն ասեց։

Haberola կայքն էլ հիշյալ հայտարարության համար օգտագործել է «Թուրքիայի ԱԳՆ-ին մի գոլ էլ Պուտինի կողմից. նա էլ ցեղասպանություն ասաց»։

Milliyet-ը եւս անդրադարձել է «Ռուսաստանի առաջնորդ Պուտինը եւս ցեղասպանություն ասաց»։

Թուրքական Diken կայքն էլ վերնագրել է. «Պուտինն էլ ցեղասպանություն ասաց, սակայն Անկարան լուռ է»։

«Դո՞ւ էլ Պուտին»,-վերնագիրն է օգտագործել թուրքական OdaTV-ն՝ տեքսոտւմ հիշեցնելով, որ Պուտինը նախընտրել է ապրիլի 24-ին լինել Երեւանում։

Նշենք, որ Պուտինի հայտարարության մեջ նշվել է, որ 1915թ. ապրիլի 24-ը ողբերգական տարելից է՝ կապված Հայոց ցեղասպանության՝ «մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից մեկի» հետ։