Կարդինալ. Չկա որեւէ հայ ընտանիք, որին չի առնչվել Ցեղասպանության ողբերգությունը։ Այդ մասին Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին ասել է Քրիստոնյաների միության քահանայապետական խորհրդի նախագահ, Հռոմի Պապի ներկայացուցիչ Կարդինալ Կուրտ Կոխը։
«Հռոմի պապը խնդրել է փոխանցել ձեր հետ իր հոգեւոր սերտության հավաստիացումները։ Մեկ դար է անցելանմեղ զոհերի նկատմամբ սարսափելի չարագործություններից։ Նույնիսկ այսօր չկա մի հայ ընտանիք, որին չի առնչվել Ցեղասպանության ողբերգությունը»,- ասել է կարդինալ Կոխը։
Կարդինալը խոսել է Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման փաստից՝ նկատելով, որ հայկական մշակույթն ու պատմությունը ներծծված են քրիստոնեությամբ. «Դուք բազում փորձություններով եք անցել։ Հովհաննես Պողոս 2-րդն ասել է, որ ձեր քրիստոնեությունը կարեւոր մարգարիտ է, որը վայում է ձեր խիզախության մասին։ Եւ որպես հավատացյալներ, դուք ձեր նպատակն եք հետապնդում մեծ վճռականությամբ»։
Նրա խոսքով, այսօր բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները պետք է կատարվածը հանցագործություն որակեն եւ անեն դա առանց սեթեւեթանքների։




























