Ապրիլի 22-ին, ժամը 21.55-ին, մի քաղաքացուց ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 7 շենքի հետնամասում գտնվող աղբամանների մոտ զենք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Մաուզեր-Վերկե» տիպի ատրճանակ՝ փամփշտակալով, եւ 7.65 մմ տ/չ 8 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: