Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) կստեղծվի Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների միջեւ հակամարտության հարցերով ենթակոմիտե:

Վեհաժողովի արդեն իսկ գոյություն ունեցող մոնիթորինգային կոմիտեի ենթակոմիտեն կզբաղվի ավարտված զինված հակամարտություններով, որոնց շուրջ խաղաղ պայմանագրեր այդպես էլ չեն ստորագրվել: ԵԽԽՎ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ ենթակոմիտեն հակամարտությունների կարգավորման մեխանիզմ չի լինի, դրա նպատակը զուգահեռ դիվանագիտության օգտագործումն է՝ ուղղված հակամարտությունների կարգավորման գոյություն ունեցող մեխանիզմների աջակցությանը:

Ենթակոմիտեն հիմնականում կզբաղվի Ղարաբաղյան, Հյուսիսային Օսիայի եւ Աբխազիայի, հյուսիսային Կիպրոսի, Մերձնեստրի եւ Ղրիմի հակամարտություններով, ինչպես նաեւ Ղրիմի եւ Ուկրաիային իրավիճակի հետ կապված հակամարտությամբ: