Դատական լսումների ընթացքում դատախազն իր ճառում խնդրել է 4-8 տարվա պայմանական ազատազրկման ենթարկել «Օբորոնսերվիս» քրեական գործի հինգ ֆիգուրանտներին, այդ թվում` Եվգենիա Վասիլեւային:

 «Ինտերֆաքսի» թղթակցի փոխանցմամբ` Եվգենի Վասիլեւայի համար, մասնավորապես, առաջարկվել է 8 տարվա մասնակի ազատազրկում, ինչպես նաեւ տուգանք` մեկ միլիոն ռուբլու չափով: 

Ըստ քրեական գործի նյութերի`  Վասիլեւայի դեպքում փոխվում է հանցավոր գործունեության 12 էպիզոդ, որոնք ընդհանուր վնասի չափը գերազանցում է 3 մլրդ ռուբլին: Վերջինս իր մեղքը չի ճանաչում: Ըստ մեղադրական եզրկացության` Վասիլեւան մոլորության մեջ է գցել Սերդյուկովին` հանցավոր գործողությունների իրագործման նպատակով: