Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը ապրիլի 23-ի երեկոյան սկսել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումները։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը HDP-ի Շիշլի նահանգի կառուցը եւ HDP-ի Ստամբուլի երիտասարդական կոորդինացիան 1915-ի սգո միջոցառումների ժամանակ ապրիլի 23-ի երեկոյան երթ են իրականացրել եւ այցելել 1915-ի ապրիլի 24-ին մահվան ուղարկված հայ մտավորականներից մի մասի տներ եւ մեխակներ դրել։
Սգո միջոցառման մասնակիցների ձեռքերին եղել են «Միասին. 1915-2015» եւ «Առերեսվել ցեղասպանության հետ» գրություններով պաստառներ եւ մահվան ուղարկված հայ մտավորականների լուսանկարները։





























