«Հայփոստն» «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի շրջանակներում, պաշտոնապես մարել և շրջանառության մեջ է դրել «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Անատոլ Ֆրանս» թեմայով նամականիշը:

Անատոլ Ֆրանսին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և «Հայփոստ» Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Անատոլ Ֆրանսը, (1890-1945 թթ.) լինելով հայտնի գրող, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Փարիզում հիմնադրել և հրատարակել է «Պրո Արմենիա» ամսագիրը: Նա հսկայական օժանդակություն և մարդասիրական օգնություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին:

Թողարկման ամսաթիվը՝ ապրիլի 23, 2015

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան, Վահագն Մկրտչյան

Տպարան՝ Lowe-Martin, France

Չափսերը՝ 40 x 30 մմ

Տպաքանակը՝ 50 000