ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Սեւանի, Դիլիջանի, Ապարանի, Արագածի, Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Արագածի տարածաշրջանում ուժեղ քամի է:
Դիլիջանի եւ Սպիտակի ոլորանները, ինչպես նաեւ հանրապետության մյուս միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:





























