Իտալիայում «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով 18 մարդու են ձերբակալվել:

Նրա տվյալներով, ձերբակալվածներից մի քանիսը ուղղակի կապ են ունեցել ցանցի նախկին առաջնորդ Բեն Լադենի հետ եւ առնչություն ունեն Պակիստանում ահաբեկչությունների կազմակերպմանը:

Մասնավորապես, նրանցից երկուսը եղել են 2011 թվականի մայիսի 2-ին ոչնչացված «թիվ 1 ահաբեկչի» թիկնապահները:

Ձերբակալվածներից մի քանիսն Իտալիայում զբաղվել են ահաբեկչությունների կազմակերպմամբ:

Հաղորդվում է, որ ահաբեկիչների բազան գտնվում է Սարդինիա կղզում: Նրանք Իտալիա են եկել կեղծ փաստաթղթերով: