Լիտվան կիսում է հայերի դժբախտությունը, որ տեղի է ունեցել 1915թ. սարսափելի իրադարձությունների ժամանակ։ Այդ մասին իր միկրոբլոգում գրել  էԼիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը։

«Լիտվան կիսում է հայերի դժբախտությունը, որ տեղի է ունեցել 1915թ. սարսափելի իրադարձությունների ժամանակ։ Աշխարհը պետք է անի ամեն ինչ՝ կանխելու նման ողբերգությունները»,- գրել է նախարարը։

Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին,  որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ:  Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը: