Ստամբուլում վաղ առավոտյանից արդեն սկսվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սգո միջոցառումների շարքը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝  Ստամբուլում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների մասնակիցների մի խումբ առավոտյան այցելել է այն տները, որտեղ ժամանակին ապրել են Կոմիտաս վարդապետը, Ավետիս Նաքաշյանը եւ Ռուբեն Սեւակը

Մեկ այլ խումբ հավաքվել է Սուլթանհամեդ հրապարակում գտնվող Թուրք եւ իսլամական արվեստի թանգարանի (1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված հայերին պահել են այս շենքում-խմբ) առջեւ եւ դատապարտել Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականությունը։ Հավաքվածների ձեռքերին եղել են պաստառներ. «Ճանաչիր, ներողություն խնդրիր եւ փոխհատուցիր» գրություններով։

Ստամբուլում եւ Թուրքիայի այլ քաղաքներում շարունակվում են սգո միջոցառումների շարքը։