Իրանի իսլամական հանրապետության քաղաքացու անվամբ գրանցված հեռախոսահամարից զանգել են ոստիկանություն եւ հայտնել, թե «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ կա տեղադրված։ NEWS.am-ի տեղեկություններով՝  ահազանգը եղել է ապրիլի 24-ին, ժամը 11.05-ին: Իրավապահ տարբեր մարմինների աշխատակիցներ են մեկնել օդանավակայան, պարզվել է, որ ահազանգը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:

Իրավապահներն անգամ պարզել են ահազանգի հեղինակին։ Տվյալ բջջային հեռախոսահամարը գրանցված է Իրանի 27-ամյա քաղաքացու անվամբ։ Վերջինս, սակայն, 2014թ. օգոստոսի 20-ին «Մեղրի» սահմանային անցակետով մեկնել է ՀՀ-ից: Հանգամանքները պարզվում են։