Երուսաղեմի հայ համայնքն այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված քայլերթ է անցկացրել:

Ինչպես հայտնում է Եվրասիական հրեական կոնգրեսի կայքը, թեեւ Իսրայելը առ այսօր պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ ողբերգական իրադարձությունների տարելիցին նվիրված միջոցառումներ պետական մակարդակով չեն անցկացվում, այնուամենայնիվ, Երուսաղեմում կազմակերպվել է հայ ժողովրդի ողբերգությանը նվիրված քայլերթ: Այն կազմակերպել է տեղի հայ համայնքը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 1915թ. կոտորածների ժամանակ շատ հայեր ապաստան են գտել Իսրայել-Երեցում:

Իսրայելցիների նախաձեռնող խումբը ստորագրահավաք է կազմակերպել՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջագրով: Պահանջագրի տեքստը կազմված է երեք լեզուներով՝ անգլերեն, եբրայերեն եւ ռուսերեն: