Օգոստոսի 17-23-ին հայ եւ ադրբեջանցի երիտասարդության ներկայացուցիչները կհանդիպեն Ֆինլանդիայի Մարիեգամնե քաղաքում: Հնդիպմանը կմասնակցեն նաեւ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի երիտասարդները, ինչպես նաեւ մի շարք արտասահմանյան փորձագետներ: Հանդիպումը կազմակերպել է Խաղաղության ալանդյան ինստիտուտը, որին կմանսակցեն 5 երիտասարդներ Հայաստանից եւ 9-ը` Ադրբեջանից: Ընդհանուր առմամբ հանդիպման մասնակիցների թիվը 28 է:

Քննարկման հիմանակն թեման լինելու են հակամարտությունները, դրանց կարգավորման ուղիները, գենդերային հարցերը, ինչպես նաեւ կանանց դերը հակամարտություններում: 5-օրյա հանդիպումների ժամանակ երիտասարդների առջեւ հանդես կգան խաղաղության եւ հակամարտությունների լուծման հարցերով պրոֆեսոր Կժել Ակե նորգուիստը, լրագրող եւ հետազոտող Սալլա Նազարեկոն, գենդերային հարցերով խորհրդական Միա գանստրը եւ Ֆինլանիդիայի խորհրդարանում Ալանդյան կղզիների ներկայացուցիչ Էլիզաբեթ Նաուջլերը:

Նշենք նաեւ, որ այդ օրերին կներկայացվի մասնակից երկրների մշակույթը: