Ապրիլի 24-ին, ժամը 13.10-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում բեռնատարը դուրս է եկել երթեւեկելի մասից, սահել եւ մեկ անիվով հայտնվել ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ – Երեւան հատվածի 19-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 01L748 պետհամարանիշով (վարորդ` Վ. Դ.) բեռնատարը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ հետեւի անիվով հայտնվել ջրանցքում. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները բեռնատարը դուրս են բերել երթեւեկելի հատված: