Կարելի է վստահ լինել, որ Սերբիան վաղ թե ուշ կճանաչի Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը: Վոյեւոդինայի ռադիոյի եւ հեռուստատեսության «Մեկը մյուսի վրա» հեռուստահաղորդման եթերում այդ մասին հայտարարել է հայկական ծագմամբ սերբ գրող Արիս Մովսեսյանը:
Երբեւիցե այդ իրադարձությունները կճանաչի հենց Թուրքիան, հավելել է նա: Մովսեսյանը Նոր կուսակցության անդամն է, որը մի քանի օր առաջ Սերբիայի խորհրդարանում առաջարկել է Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծ: Նախաձեռնությունը չի անցել մի շարք պատճառներով, ամենից առաջ` Թուրքիայի եւ Սերբիայի տնտեսական հարաբերությունների: Այնուամենայնիվ, կուսակցությունը կշարունակի հաջորդիվ տարիներին առաջարկել բանաձեւը: Նման որոշման ընդունումը Սերբիային չի վնասի:
«Այո, Թուրքիայի առաջին արձագանքը դաժան կլինի: Այնուամենայնիվ, Ցեղասպանությունը ճանաչած Ռուսաստանի հետ Թուրքիան վերջին տարիներին հաջողությամբ գործակցում է: Հանգամանքները փոխվում են նաեւ հենց Թուրքիայում: Շատ մտավորականներ, օրինակ հայտնի գրող Օրհան Փամուկը, ճանաչել է Ցեղասպանությունը», - եզրափակել է Մովսեսյանը:




























