Պակիստանում սպանվել է մարդու իրավունքների հայտնի պաշտպան Սաբին Մահմուդը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Հաղորդվում է, որ Մահմուդի մարմինը հայտնաբերել են Կարաչի քաղաքում։ Հեռուստաընկերության տեղեկություններով՝ սպանությունը կազմակերպվել է այն  բանից հետո, երբ նա Բելուջիսթանի «անհետացած բնակիչների» մասին միջոցառում էր կազմակերպել։

Ոստիկանությունը հայտնում է, որ Մահմուդին սպանել են մոտ հեռավորությունից։ Տղամարդու մարմնի վրա հրազենային վնասվածքներ են հայտնաբերել, գրում է Gazeta-ն։