Լոս Անջելեսի միջազգային  օդանավակայանում ապրիլի 24-ին խստացվել են անվտանգության միջոցառումները «Իսլամական պետություն» շարժման սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է KTLA-ն։ Հատուկ միջոցները կպահպանվեն առաջիկա հանգստյան օրերի ընթացքում։

Մոբիլիզացվել են ոստիկանության եւ անվտանգության ծառայության աշխատակիցները։ Օդանավակայանի առավել կարեւոր գոտիներում հատուկ ռեժիմ է սահմանվել, գրում է ՏԱՍՍ-ը։

Իշխանությունները հնարավոր սպառնալիքի մանրամասների մասին ոչինչ չեն հաղորդում։

Լոս Անջելեսի օդանավակայանը ԱՄՆ-ում ուղեւորի հոսքի առումով մեծությամբ 2-րդն է։ 2013թ. օդանավակայանով թռիչք է իրականացրել 32.4 մլն մարդ։